Շինարարությունը խթանելու նպատակով կառավարությունը բավարարել է առաջին հայտը
Այսօր ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կառավարության նիստում հակաճգնաժամային ուղղվածություն է ունեցել ևս մեկ որոշում։ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է Երեւանի Կենտրոն համայնքի Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմագործառնական շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 2.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, սա առաջին հայտն է, որը բավարարել է կառավարությունը շինարարությունը խթանելու նպատակով եւ պատրաստ է քննարկել այլ առաջարկներ եւս։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել