HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դ. Հակոբյան. «Այդ քաղաքական սպանդը կազմակերպեց ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հանցավոր համագործակցության շնորհիվ»

davit-hakopyan«Այսօր աջից ու ձախից ինձ նախատում են, թե երկու կողմին էլ ես քննադատում եմ: Ասում են` չենք հասկանում, թե որն է Ձեր նպատակը: Ասեմ` այսպիսի  քննադատության ոճն առանձնահատուկ է քաղաքականության մեջ, քանի որ չունենք կամ հազվագյուտ են այն քաղաքական գործիչները, որոնք չեն խնայում ոչ յուրայիններին, ոչ հակառակորդներին: Յուրաքանչյուր քաղաքական գործչի գլխավոր նպատակը ոչ թե տրորելն է, այլ վերադաստիարակելը»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Երևանի ավագանու ընտրությունները Դ. Հակոբյանը գնահատեց որպես իշխանագողություն: Նրա խոսքով`հանրապետականներն իրենց քաղաքական բարբարոսությամբ գերազանցեցին իրենց նախահորն ու կնքահորը` ՀՀՇ-ին: Թեպետ երկուսն էլ «նույն սանրի կտավն են»: Իսկ այն, ինչ արեցին հանրապետականները, մարքսիստի գնահատմամբ` այդ քաղաքայկան ողջ ընտրարշավն իր տեխնոլոգիաներով հանդերձ, հայկական քաղաքակրթության և դեմոկրատիայի սպանդ էր: «Օրինակ բերեմ. ասուլիսի գալիս էի 17 համարի ավտոբուսով, և հետևիս նստած երկու կին փսփսում էին: Պարզվոմ է` ընտրություններում հանձնաժողվի անդամներ էին` Բարգավաճ Հայաստանից: Մեկը մյուսին ասում է`աղջի, դու տեսա՞ր հանձնաժողովի նախագահը Ավան-Առինջի տեղամասից ինչ արեց: Մյուսն ասում է`ո՞նց չտեսա, կոտրած ձեռքի գիպսում մատիտը բռնած, հանում էր ՀԱԿ-ի բյուլետենն ու աննկատելիորեն վրան գիծ ավելացնելով` ասում` անվավեր: Այդպես 100-ից ավել անվավերի հասցրեց: Տեսեք անառակության աստիճանը: Այդ քաղաքական սպանդը կազմակերպեց երկու կուսակցությունների` ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հանցավոր համագործակցության շնորհիվ: Ժամը 2-ից հետո ԲՀԿ-ի բոլոր վստահված անձերին ու հանձնաժողովի անդամներին կարգադրվեց բացել բոլոր դարպասները հանրապետականների առաջ»,- ասաց նա: Անդրադառնալով նախագահից ակնկալվող համաներմանը` Դ. Հակոբյանը նշեց, որ  դրա քայլերը նախագահի  կողմից ուշացած են, բայց համաներումը պատմական անհրաժեշտություն է` հասարակությունը բալանսի բերելու համար: Մարքսիստի կարծիքով` նա այդ համաներումը պետք է երդման արարողության ժամանակ աներ: «Ինչ մնում է այն բանին, որ այդ համաներումը կատարվեր կուսակցությունների առաջարկով, ապա հիմա ինքը մեզ ուզում է երաշխավոր դարձնի, ինքը համաներում անի, որ վաղն էլ ասի`մարքսիստական կուսակցությունը միջնորդեց, էս հանցագործներին ազատեցի: Չէ ախպեր ջան, էդ քո գործն է: Եթե մեծահոգություն ունես, խնդրեմ, մատուցիր»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter