Դ. Հակոբյանը Սասունցի Դավթի նման`կռվի է գնում
«Մունիցիպալ ավագանու ինստիտուտում Դավիթ Հակոբյանին մանդատից, տրիբունից զրկելու ողջ քաղաքական պատասխանատվությունը ազգի և Աստծո առաջ ընկած է ՀՀՇ-ական ավազակաբարո պարագլուխների խղճի և հոգու վրա»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` Դոստոևվսկուն հղում անելով նշելով, որ Աստծո պատժից չի խուսափի ոչ ոք:
Դ. Հակոբյանը նշեց, որ այսօր ՀԱԿ-ի բոլոր կուսակցությունների առաջ լուրջ հարց է դրված` բոյկոտի տակտիկան որդեգրե՞լ մանդատների նկատմամբ, թե՞ դրանք վերցնել ու հանրապետականներին ջարդել իրենց իսկ որջում:
«Անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը որդեգրել է բոյկոտի տակտիկան, բայց այդ հարցը լսելով մեր քաղբյուրոյի նիստում` եկանք այն եզրակացության, որ այդ մանդատներն ընդդիմության միացյալ կառույցի համար ուղղակի անհրաժեշտություն են` որպես քաղաքական լծակներ: Նախագահական ընտրությունների ժամանակ նույն այսօրվա կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման պայմաններում ՀԱԿ-ին հաջողվեց պոկել 150 000 ձայն, իսկ այսօր դա իջավ 70 000-ի: Ուրեմն մենք կորցնում ենք մեր էլեկտորատը և այդ պարագայում հրաժարվել 14 մանդատից, որը կարող էր իր գործունեությամբ էլեկտորատը հասցնել կրիտիկական զանգվածի, և քաղաքի մեկ երրորդը հանել փողոց, ուղղակի անհրաժեշտություն է: Հանրապետականները երեսները գոմշի կաշի արած`կարող են 50 հոգով աշխատել: Այս պարագայում արժե՞, որ մենք ճգնավորի կեցվածք ընդունենք: Մենք գտնում ենք, որ հրաժարվելը հիմարություն կլինի»,- ասաց նա` նշելով, որ հիմա ՀԱԿ-ը կարող է ասել, թե էս ո՞ւր է գնում է էս մարդը: Սակայն ինքը, Սասունցի Դավթի նման, գնում է կռիվ:
Արդյոք կա՞ն էլի կուսակցություններ, որոնք դեմ են մադատներից հրաժարվելուն: Դ. Հակոբյանը նշում է, որ խոհանոցային զրույցների մակարդակով` կուսակցությունների մեծ մասը բոյկոտը համարում է ամենաանճարակ տակտիկան: Նրա խոսքով` կուսակցությունների մեջ հակասություններ չկան, կա առողջ քննադատական մթնոլորտ:
Ընտրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանն անդրադառնալով`մարքսիստը նշեց, որ «հանրապետական բարբարոսները երբեք չեն զիջի ընտրության արդյունքները, դա բացառվում է»:
«Միայն հրով ու սրով, իսկ դրանով պայքարելն այսօր չափից ավելի մեծ ճոխություն է: Այնպես որ ես այդ իլյուզիային չեմ հավատում: Ընդդիմությունը պետք է նոր տակտիկական զինանոց որդեգրի, համակարգային նոր ֆորմատ ձևավորի: Մասնավորապես` ժառանգություն, դաշնակություն, ՀԱԿ. վայր դնենք մեր կուսակցական շահերը, այդ ժամանակ կրիտիկական զանգվածը մարդկանց կմեծանա»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել