Լիբիայի մայրաքաղաքը ապստամբների վերահսկողություն տակ է. լիբիացիները տոնում են հաղթանակը
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվում են կռիվները: Լիբիացի ապստամբները մայրաքաղաքի վրա են գրոհել տարբեր ուղղություններից: Ապստամբները հայտարարել են, որ այժմ իրենք վերահսկում են Տրիպոլիի մեծ մասը: Նրանք նախագահ Մուամմար Քադաֆիի զորքերին դուրս են մղել Զավիա քաղաքից:
Լիբիացիները Բենգազի քաղաքում տոնում են ընդդեմ իշխող ռեժիմի տարած հաղթանակը: Իսկ Տրիպոլիի Կանաչ հրապարակում հաղթանակը տոնող մարդիկ ավելի քիչ են, քանի որ տեղեկություններ տան, որ հրապարակում թաքնված դիպուկահարներ կան:
CNN-ը հայտնում է, որ նախագահ Մուամմար Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է:
Լիբիայի կառավարության խոսնակ Մուսա Իբրահիմը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել հարձակումը: Լիբիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Քադաֆին ժողովրդին կոչ է արել փրկել Տրիպոլին: Լիբիայի կառավարությունն ասում է, որ հազարավոր մարդիկ են պատրաստ պաշտպանել Տրիպոլին:
Մուսա Իբրահիմը հայտնել է, որ երեկվա մարտերում զոհվել է 1300 մարդ, և այս թիվը կարող է կտրուկ աճել: Նա զգուշացրել է, որ Տրիպոլիում կոտորածներ կլինեն, ինչպես նաև կողոպուտի հետևանքով հումանիտար աղետ կառաջանա:
Ապստամբները հայտարարել են, որ իրենք ձերբակալել են Քադաֆիի որդիներ Սաիֆին և Սաադիին:
Ըստ Ռոյթերզի՝ Քադաֆին պատրաստ է ապստամբներին խնդրել բանակցություններ սկսել:
«Քադաֆիի 42-ամյա ռեժիմը կարծես մոտենում է իր ավարտին»,- հայտնում է CNN-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել