HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ճապոնացիներին Հայաստանում հետաքրքրել է Փարաջանովը եւ ճանապարհ անցնելու հայկական «արվեստը»

04_06-cucahandes«Տարանցիկ վարկածներ» խորագիրն այսօր համախմբել էր ճապոնացի եւ հայ նկարիչներին: 14 հայ եւ 14 ճապոնացի նկարիչների աշխատանքներն այսօր ցուցադրվեցին ՆՓԱԿ-ում: Կազունորի Իտոն քանդակագործ է, աշխատում է կավով եւ երկաթով: Կազունորի Իտոյին շատ է դուր եկել ՆՓԱԿ-ի դիմաց կանգնեցված արձանը, դրանով նա կարող է արդեն հայ քանդակագործության մասին պատկերացում կազմել.«Այդ արձանն ինձ այնքան շատ բան է ասում. մարդու հոգին ամբողջապես արտացոլված է այնտեղ»: 04_06-itouՀայերին Իտոն շատ է հավանել. «Հայաստանը հրաշալի երկիր է` հրաշալի մթնոլորտով. բոլորը շատ բարի են եւ բաց»: Իտոն միայն մի բան չի կարողանում հասկանալ. «Ինչպես կարելի է այդպես փողոց անցնել: Չեմ կարողանում այստեղ փողոց անցնել, չեմ հասկանում, թե երբ պետք է անցնեմ, երբ կանգնեմ, որ պահը ինձ մեքենան կխփի: Ուզում եմ դա սովորել հայերից, կասեք երբ կկարողանամ սովորել»,- «Հետք»-ից հարցնում է ճապոնացի Կազունորի Իտոն: 04_06-vakakoԲովե Ուակակոն մինչ Հայաստան գալը մտածում էր, թե այստեղ անապատ է, քանի որ խոնավ չէ, այդ պատճառով իր քանդակն անելիս օգտագործել է անապատի գույները. «Հայաստանը շատ ջերմ երկիր է: Ինձ այստեղ անծանոթներն այնպես են վերաբերվում, ասես ընկերներ ենք: Ձեր մոտ արվեստը շատ բաց է եւ տաք, բոլորը կարող են օգտվել»: Բովեն տպավորված է հատկապես Փարաջանովի տուն-թանգարանով: 04_06-mikamiՅոկո Միկամին 15 տարի առաջ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն է տեսել եւ շատ տպավորված էր. «Ես անհամբեր ուզում էի գալ Հայաստան, որպեսզի տեսնեմ, թե այդ որ երկրի մարդը այդպիսի ֆիլմ կարող էր ստեղծել: Երջանիկ եմ, որ Փարաջանովի տուն-թանգարան կարողացա գնալ, եւ ես իմ պատկերացումներից շատ ավելին այնտեղ տեսա: Ես ամբողջությամբ զգացի Փարաջանովին»: Յոկոն գնել է Փարաջանովի ֆիլմերի DVD-ին, եւ պատրաստվում է տուն վերադառնալուն պես այն դիտել:  Յոկոն արդեն 7 տարի է նկարում է, հիմնականում  եվրոպական ոճով: 04_06-x-martirosyanՆկարիչ Խաչատուր Մարիտիրոսյանը շատ ուրախ է, որ հնարավորություն է ունեցել շփվել ճապոնացիների հետ.«Ճապոնացիները շատ հետաքրքիր ժողովուրդ են, շատ իմաստուն: Նրանց հետ շփվելուց հետո ճապոնացիներն ասացին, որ մտածելակերպով շատ նման եմ նրանց, ես էլ կատակեցի, որ կիսով չափ ճապոնացի եմ, իրենցից մեկն էլ ասաց` կիսով չէ, ամբողջությամբ»: Ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարիչ Արա Հայթայանը ասաց, որ այս գաղափարը նրա մոտ ծագել է, երբ անցյալ տարի ցուցահանդես ունեցավ Տոկիոյում: 04_06-a-haytayan«Ցանկություն առաջացավ ճապոնական արվեստը բերել եւ ներկայացնել հայ հասարակությանը: Ես համագործակցում եմ Ճապոնիայի մի պատկերասրահի հետ, որի օգնությամբ էլ 14 ճապոնացի նկարիչ այսօր Հայաստանում են»,- պատմեց Ա.Հայթայանը: Ճապոնացիների Հայաստան գալը ֆինանսավորվել է Ճապոնիայի պատկերասրահի կողմից: Արա Հայթայանն ասաց, որ կա գաղափար այս ցուցահանդեսն ուղեւորել նաեւ Ճապոնիա: «Ֆինանսավորման համար պետք է պայքարել: Ես որեւէ պետական կառույցի հետ երբեւէ չեմ համագործակցել եւ առանձնապես հույսեր էլ չունեմ: Ինքս պետք է փորձեմ հովանավորներ գտնել եւ այդ գաղափարը իրականացնել»,-ասաց Ա.Հայթայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter