HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա.Բախշյանի ընտրախախտումների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից հունիսի 4-ին ստացել է դիմում՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 9/28, 5/25, 8/06, 9/21, 10/20 ընտրատեղամասերում եւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական գործընթացում ներգրավված անձանց, մասնավորապես դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ կից արձանագրություններով: Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ եւ որ նշված փաստերը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հունիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի, 150-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter