HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Իշխանությունների կողմից նախընտրական շրջանում, ինչպես նաև մայիսի 31-ին` քվեարկության օրը իրագործվող ամենաթողությունն այժմ թևակոխել է հետընտրական փուլ, որտեղ բացահայտ ու կոպիտ օրինախախտումների միջոցով ընտրական և այլ մարմիններ խոչընդոտում են բողոքարկման ընթացքը: Արդեն չորս օր է, ինչ ռեժիմը զբաղված է Հայ Ազգային Կոնգրեսի և տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից` օրինախախտումների մասին գրանցված հարյուրավոր արձանագրությունների կոծկումով: Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ 6 ԸԸՀ-ի, կոպտորեն խախտելով օրենքը, թույլ չեն տալիս Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց` քաղվածքներ կատարել տեղամասերի գրանցամատյաններից` պատճառաբանելով, թե դրանք արդեն ուղարկվել են արխիվ, այնինչ համաձայն ընտրական օրենսգրքի` գրանցամատյաններն առնվազն 7 օր պետք է մնան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: 3-րդ ԸԸՀ-ի ներկայացուցչի պատճառաբանությունն ընդհանրապես անցնում է զավեշտի բոլոր սահմանները: Նա գրավոր պատճառաբանել է, որ փաստաթղթերը, այդ թվում գրանցամատյանները, փաթեթավորված են և գտնվում են մեքենայի մեջ: 6-րդ ԸԸՀ-ի ներկայացուցիչը, որը թույլատրել է քաղվածք կատարել գրանցամատյաններից, վերջում ստորագրելու փոխարեն խզբզել է փաստաթղթի վրա: Հայ Ազգային Կոնգրեսը օրենքով սահմանված կարգով և ժամկետում 7/25 և 7/26 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումներ է ներկայացրել համապատասխան ԸԸՀ: Դիմումներն ընդունելուց հետո ԸԸՀ-ն հրաժարվել է վերահաշվարկ կատարել` պատճառաբանելով, որ բոլոր փաստաթղթերը փոխանցվել են ԿԸՀ կամ արխիվ: 7/17 ընտրատեղամասում գտնվել է 44 ոչ սահմանված նմուշի ծրարներ, որոնցից 22-ը կնքված են եղել «Գոռ Սիսակյան» ՍՊԸ-ի կնիքով: Տեղամասի արդյունքներն անվավեր չի համարվել: Այսպիսով, ռեժիմը համակարգված կերպով կեղծելով ընտրությունների արդյունքները և գիտակցելով իր կողմից գործված հանցանքների մասշտաբները, ինչպես նաև այն, որ դա հանգեցնելու է ընտրություններն անվավեր ճանաչելուն, ներկայումս էլ շարունակում է բռնաբարել ՀՀ օրենսդրությունը և լծվել է կեղծիքների հետքերն ու ապացույցները թաքցնելու գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter