HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քո ներկայությունը բնության պահանջն է

 Հունիսի 5-ին` Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապացկությամբ բնապահպանները, ինչպես նշված է նրանց տարածած հաղորդագրության մեջ, «հոգատար և սրտացավ վերաբերմունքի կոչով դիմում են մեր համաքաղաքացիներին...»:

Բարձրաձայնենք մեր մայր բնության ցավոտ խնդիրները. Հիշեցնենք, տեղեկացնենք մարդկանց օրեցօր ավելի ու ավելի խոցելի դարձող բնության վերքերի մասին. Թեղուտի ջարդը, ողբացող Սևանը, ուրանի ուրվականը, կռնատ Երևանը...

Էլ ու՞ր:
Բնությունը մղկտում է, իսկ կառավարությունը շարունակում է լուռ մասնակցել Բնության սպանդին...

Երթին ներկա կգտնվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը: Ինչպես նաև բնությունը պաշտող, նրա մասնիկը կազմող մի հոծ բազմություն... Հ.Գ. Երթն իրենց մասնակցությամբ կզարդարեն նաև հայոց բնաշխարհի կենդանիներն ու բույսերը: Երթը կմեկնարկի հունիսի 5-ին, ժամը 18:30-ին, Կոնսերվատորիայի այգուց 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter