Նկարչական օր` նվիրված շրջակա միջավայրի պահպանմանը
Հունիսի 7-ին համահայկական նկարչական մրցույթի կիզակետը կդառնա «Նկարչական օր» միջոցառումը` նվիրված շրջակա միջավայրի միջազգային օրվան:
Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ իրականացնում են համահայկական նկարչական մրցույթ:
Անգլիական այգում կհամախմբվեն հազարից ավելի երեխաներ Հայաստանի ողջ տարածքից ու Արցախից` նկարելու իրենց երազանքների բնությունը:
Երեխաները բացահայտում են բնության գույները, բայց նկարում են ոչ թե սովորական թղթերի, այլ սեղանների ու ավտոբուսների վրա:
Պատանի բնասերները իրենց բնապահպանական նկարներով կգունազարդեն մանկապարտեզներից ու կրթօջախներից բերված սեղանները: Փոքրիկներն իրենց նկարների միջոցով կբարձրաձայնեն Հայաստանի բնությանն ու կենդանական աշխարհին սպառնացող վտանգների մասին: Նկարազարդ սեղանները համապատասխան մշակումից հետո կվերադարձվեն կրթօջախներ: Դառնալով դասասենյակների մի մասը, երեխաների նկարները գալիք սերունդներին անըդհատ կհիշեցնեն բնության ու դրա հանդեպ հոգատար վերաբերմունք ունենալու կարևորության մասին:
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես կգան Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՅՈՒՆԻՍԵՖ ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի Գիլանը:
Միջոցառման բացօթյա լինելու հանգամանքը Նկարչական օրվա մասնակից կդարձնի նաև պատահական անցորդների. նրանք նույնպես հնարավորություն կունենան նկարել սեղանների վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել