HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալիֆոռնիայի սենատը ընդունել է Ցեղասպանության մասին բանաձևը

azg2Կալիֆոռնիա նահանգի սենատն ընդունել է Ցեղասպանության մասին 234 բանաձևը: Ինչպես հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից`(ԱՀՀ), օրինագիծը ներկայացրել է սենատոր Մարկ Ուայենդը: «ԱՀՀ-ն ողջունում է այդ բանաձևի ընդունումը և սենատոր Ուայլենդին: Կալիֆոռնիան, ի դեմս իր պաշտոնական ներկայացուցիչների, հարգում է մարդու իրավունքները և պայքարում է ապագայում ցեղասպանությունների կանխման համար»,- հայտարարել է ԱՀՀ-ի արևմտյան բյուրոյի տնօրեն Եղիշ Քեշիշյանը: Ավելի ուշ 234 բանաձևը կստորագրի Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Համաձայն օրինագծի` Կալիֆոռնիայի կրթության հանձնաժողովը պետք է ուսումնական ծրագրում ընդգրկի ցեղասպանությունների պատմությունը, այդ թվում նաև` 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter