HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղյակ չենք, որ երջանիկ ենք

chi32009թ. առաջին չորս ամիսների ընթացքում ԱՊՀ տարածքում ամենացածր գնաճն արձանագրվել է Հայաստանում` ընդամենը 2,3 տոկոս: «ՉԻ» - Այս տվյալները, բնականաբար, հիմնված են տվյալ երկրների պաշտոնական վիճակագրության վրա, հետևաբար` այս ամենը վկայում է ոչ թե այն մասին, որ ամենաքիչ թանկացումները Հայաստանում են եղել, այլ այն մասին, որ ԱՊՀ տարածքում ամենաստախոսը մեր վիճակագրությունն է: Եթե ուրիշ բան չլինի, բոլորս լավ հիշում ենք , որ միայն մարտի 3-ին, մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրեթե ամեն ինչ միանգամից 15-20 տոկոսով թանկացավ: Այսինքն` կեղծիքն ակնհայտ է: Բայց մեր «վիճակագրության» զավեշտն այն է, որ նույն պաշտոնական տվյալների համաձայն, օրինակ, անցած չորս ամիսների ընթացքում տրանսպորտը 0,5 տոկոսով էժանացել է: Հետաքրքիր է` վիճակագիրները որտե՞ղ են տեսել կես տոկոսով էժանավցած տրանսպորտ, եթե երթուղայինների, ավտոբուսների ու էլէկտրատրասպորտի ուղեվարձերը նույնն են մնացել, իսկ տաքսիներինը ապրիլի մեկից (գազի կտրուկ թանկացումից հետո) թաքուն մի 100-200 դրամով ավելացրել են «նստելավարձը»: Բայց մերոնց համար կարևորը թվեր նկարելն է և այս իմաստով  Հայաստանն իսկապես ԱՊՀ-ում առաջինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter