HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պատրաստ է օգնել հայերին

Վրաստանի հայերը դեռևս  չեն դիմել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային իրենց իրավունքների խախտման բողոքներով աջակցություն ստանալու նպատակով, սակայն ասոցիացիայի նախագահ Թամար Խիդաշելին հավաստում է, որ եթե նրանք դիմեն, ապա իրենք պատրաստ են անմիջապես արձագանքնել և առավելագույն աջակցություն ցուցաբերել: Այս մասին Թամար Խիդաշելին ասել է` պատասխանելով «Հետքի» հարցին հունիսի 4-ին Լրագրողների կովկասյան ցանցում (http://www.caucasusjournalists.net) օնլայն հարցազրույցի ժամանակ: Վահագն Չախալյանի 10 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը  Թամար Խիդաշելին ըստ էության չի մեկնաբանել` պատճառաբանելով, որ իրենց կազմակերպությունը մանրամասն տեղեկատվության չի տիրապետում. «Մենք որոշ տեղեկատվություն ենք ստացել այլ կազմակերպություններից, համաձայն որոնց` այստեղ իսկապես տեղի են ունեցել որոշակի դատական գործընթացային իրավախախտումներ»: Վրաստանի արդարադատության նախարարության մերժումը` Ֆրանսահայ փաստաբանին ստանձնել Վահագն Չախալյանի պաշտպանությունը, ըստ Թամար Խիդաշելու, մեղադրյալի իրավունքների խախտում է: Փաստաբանի չգրանցման այլ դեպքեր մեզ հայտնի չեն»,-ասել է Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը: «Այն, որ մարդու իրավունքների իրավիճակի բարելավման համար կա անհրաժեշտություն մշակել ներքին մեխանիզմներ, դա փաստ է: Դա հաստատվում է այն հանգամանքով, որ ԵԽ տարբեր երկրներից Եվրոպական դատարան հայցերի քանակը տարեցտարի ավելանում է»,-ասել է Թ. Խիդաշելին` գնահատելով Վրաստանում մարդու իրավունքների վիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter