HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրանահայերի» կայքը դարձել է հակերների թիրախ

Երեկ առավոտից սկսած՝ իրանահայ լրատվական կայքերից մեկը՝ «Իրանահայերը», դարձել է հակերների ծանր հարձակումների թիրախ, ինչի արդյունքում նույն օրվա կեսօրվանից անջատվել է կայքէջ-ընթերցող կապը:

«Արաքս» շաբաթաթերթը հայտնում է, որ վերջին շրջանում «Իրանահայերը» այցելու-ընթերցողների մեծ շրջանակ էր ձեռք բերել մանավանդ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի կողոպուտի ու 5-րդ Համահայկական խաղերի ակտիվ լուսաբանմամբ, ինչը շատերին դուր չէր գալիս՝ թուրքերից սկսած ու վերջացրած մենատիրությամբ ու անգիտակցությամբ տառապող հայերով:

Ըստ «Արաքսի» տեղեկությունների՝ «Իրանահայերի» կայքի պատասխանատուները աշխատում են հնարավորինս արագ այն վերականգնել և հավանաբար այս երեկոյան կայքն արդեն կաշխատի:

Մեկնաբանություններ (1)

Libananahye
Dashnakneri dzerqi gordz@ klni.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter