Ձերբակալվել է թիվ 8/15 ՏԸՀ նախագահը
Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 5-ին ձերբակալվել է թիվ 8/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել