
Ողջ աշխարհի լրագրողները չեն սիրում ամառը: Ամռանը, որպես կանոն, նորությունների մեռյալ սեզոն է: Քաղաքական կյանքը մարում է:
Մենք, փառք աստծո, դժգոհելու առիթ չունենք: Քաղաքական կյանքը Հայոց աշխարհում եռում է կլոր տարին, իսկ այս ամառային սեզոնի հիթը, անշուշտ, կդառնա հնարավոր ամեն ինչ տանուլ տված Տեր-Պետրոսյանի և նրա ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը: Դա շատերին է հետաքրքրում: Ինչը բնավ զարմանալի չէ: Չնայած ամեն կարգի ճգնաժամերին, մարդկանց մեջ չի անհետանում գեղեցիկի նկատմամբ ձգտումը:
Կարծում ենք` ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, կփլուզվի: Դա պարզ էր դեռևս այն ժամանակ, երբ Կոնգրեսի ստեղծման պայմանագրի ստորագրումը, որի անհրաժեշտության մասին այդչափ երկար խուսում էին նեոբոլշևիկները, իրականացվեց: Ոչ ոք այն ժամանակ այդպես էլ չհասկացավ, թե ինչ ստորագրեցին: Պարզապես մոտեցավ Տեր-Պետրոսյանը տարբեր տրամաչափի առաջնորդներին, բռնեց նրանց ձեռքը, նայեց աչքերի մեջ, համբուրեց. վերջ, պետք է բարեկամանալ ու համատեղ պայքարել ընդդեմ թաթար մոնղոլների:
ՀԱԿ-ի փլուզումից ոչ մի դեպքում պետք չէ ողբերգություն սարքել: Պարզապես կարձանագրվի հերթական փուլի ավարտը, կփլուզվի ևս մեկ բաբելոնյան աշտարակ. Այդքան բան: Դրա բեկորներից կսկսեն կառուցել նոր շինություններ և, հույսով ենք` նախկիններից բնավ ոչ վատը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել