HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփոթություններ և թյուրըմբռնումներ

azg3Քաղաքական ուժերի հետընտրական արձագանքները երբեմն մի փոքր տարօրինակ են, երբեմն էլ` անսպասելի: Գուցե նաև ընտրությունների, այնուամենայնիվ, անսպասելի արդյունքն է շփոթեցրել մեր քաղաքականներին, հանել իրենց համար սովորական բառապաշարից ոու գործելաոճից: Օրինակ` շատ զարմանալի է, որ ՀԱԿ-ը մանդատներից հրաժարվելու հայտարարություն անելուց հետո դեռ ուզում է, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի Երևանի ավագանու ընտրությունները: Եղբայր, հեռանկարը ո՞րն է: Ասենք, թե իսկապես ԿԸՀ-ն ելնի խելագարության կանխավարկածից ու նոր ընտրություններ նշանակի, ՀԱԿ-ն այս անգամ 12-13 փոխարեն 15 մանդատ ստանա, գնալո՞ւ է քաղաքապետարան, թե՞ ընդամենն իր այդ քայլն անում է իրավիճակ խառնշտորելու համար: Համենայնդեպս, երեկ ՀԱԿ-ը դիմել է ԿԸՀ` Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով` հիմնավորելով, թե ընտրությունների օրն իրագործվող ամենաթողությունը հիմա էլ շարունակվում է բողոքարկման գործընթացում: Ալ Պաչինոն կնկարահանվի դոկտոր Ջեկ Գևորգյանի դերում Ռեժիսոր Բերի Լևինգսթոնը որոշել է ֆիլմ նկարահանել ամերիկահայ բժիշկ Ջեկ Գևորգյանի մասին, որը աշխարհին հայտնի է որպես «Դոկտոր Մահ»: Ինչպես տեղեկացնում են «Մարմարա» օրաթերթից, Ջեկ Գևորգյանի դերում հանդես կգա աշխարահռչակ դերասան Ալ Պաչինոն: Դոկտոր Ջեկ Գևորգյանը Էֆթանազիայի կողմնակից է, և 130 անբուժելի հիվանդների «օգնել է» մահանալ: Նա երկար տարիներ պայքար է մղել այդպիսի հիվանդներին մահվան իրավունք ընձեռելու համար: 1999թ.-ին Միչիգանում Ջեկ Գևորգյանը դատապարտվել է ազատազրկման և միայն 2007թ-ին ազատ արձակվել` քաղցկեղով տառապելու պատճառով: Դոկտոր Ջեկ Գևորգյանն անցյալ տարի մասնակցել է ԱՄՆ-ի կոնգրեսական ընտրություններին` ստանալով քվեների միայն 2.7 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter