HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խառը վիճակ

hj4Երեկ` կեսգիշերից 2 ժամ առաջ, Էրեբունի համայնքում պատերազմական իրադրություն էր: Ինչպես թերթին փոխանցել են ոստիկանական աղբյուրները, տուրուդմբոց էր սկսվել Էրեբունու թաղապետ Թոխմախի Մհերի և տեղի ոստիկանների միջև: Ըստ թերթի տեղեկությունների, 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 13 ԸԸՀ նախագահ Սեյրան Մկրտումյանը, ով հետագայում  դատապարտվեց ՔՕ 150 հոդվածի հատկանիշներով` քվեարկության արդյունքները կեղծելու համար, վեճի է բռնվել Էրեբունու ոստիկանների հետ: Ի դեպ, Մկրտումյանը Թոխմախի Մհերի մերձավորներից է, և մայիսի 31-ի ընտրությունների ժամանակ ՀՀԿ Էրեբունու շտաբի պետք է եղել: Երեկվա վիճաբանությունից հետո Թոխմախի Մհերի կողմնակիցները մտել են ոստիկանություն և ծեծի ենթարկել ոստիկաններին: 2 օպեր հայտնվել էին հիվնադանոցում: Վերջին տեղեկություններով, Թոխմախի Մհերի կողմնակիցները փախած էին, ոստիկանության հատուկ ջոկատայինները գտնվում էին Էրեբունու ոստիկանությունում: Էրեբունու ոստիկանության բաժնի պետ Ավետիք Մկրտչյանը, սակայն, հրաժարվել է մեր թղթակցին որևէ բան ասել: «Հոգնած եմ, վաղը կզանգեք»,-ասաց նա և հեռախոսն անջատեց: Շատ են շտապում Երեկ «Յոթի գործով» քաղբանտարկյալների միանգամից երկու դատավարություններում մեղարդվող դատախազները հանդես են եկել մեղադրական ճառերով: Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի դատավարության ժամանակ մեղադրող դատախազներ Կորյուն Փիլոյանն ու Արամ Ամիրզադյանը դատավոր Մնացական Մարտիրսյանից պահանջել են Արզումանյանին դատապարտել վեց տարվա,  իսկ Սիրունյանին` հինգ տարվա ազատազրկման: Քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատավոր Արմեն Խաչատրյանից պահանջել է պատիժ սահմանել վեց տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Արզումանյանին, Սիրունյանին և Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «Զանգվածային անկարգությունների կազմակերպում»: Ի դեպ, «Յոթի գործով» բոլոր դատավարություններում մեղադրողները և դատավորները շտապում են հնարավորինս շուտ դատավարություններն ավարտել ու դատավճիռ կայացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter