BRIDGE տնտեսական համաժողովը` Արցախում
Հունիսի 19-21-ը Ղարաբաղում կանցկացվի BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը, որը նախաձեռնում են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ «Մաստեր» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնը:
Ինչպես այսօր հայտնի դարձավ, համաժողովի գլխավոր թեման է «Պետություն եւ բիզնես` երկխոսությունից դեպի համագործակցություն»:
Տարբեր նիստերի ընթացքում կքննարկվեն ժամանակակից բիզնեսի խնդիրներն ու հեռանկարները, Արցախի ներդրումային գրավչությանը, տրանսպորտային համակարգի զարգացմանը, համաշխարհային ճգնաժամի պայմաններում շինարարական ոլորտի հնարավորություններին եւ այլ հարցերին վերաբերող թեմաներ:
Միջոցառմանը կմասնակցեն ԼՂՀ տարբեր կառույցների ներկայացուցիչներ, տնտեսության տարբեր ճյուղերի գործարարներ եւ հյուրեր`Հայաստանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել