HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտասահմանյան պատվիրակությունները հաճախակի են լինում Արվավիրի մարզում

Անցնող շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզպետարանն արտասահմանյան պատվիրակությունների պակաս չէր զգում: Նախ, վեցօրյա այցով ՀՀ Արմավիրի մարզում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության արեւմտյան Ատրպատականի նահանգի մարզական պատվիրակությունը՝ Ատրպատականի նահանգի ֆիզիկական կուլտուրայի կազմակերպության գլխավոր տնօրեն Ալլի մոլլա Ահմադինի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին՝ Ատրպատականի նահանգի քաղաքական խմբի ղեկավար եւ Ատրպատականի նահանգապետարանի ներկայացուցիչ Աբբաս Ռամեզան, ֆիզիկական կուլտուրայի գլխավոր վարչության մարզական փորձագետ Հեշմատ օլլահ Լաթիսի Հաբալին, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի գլխավոր վարչության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ասլին Քահնունիան Ազատին: Այցի նպատակը մարզամշակութային փոխհարաբերությունների զարգացումն ու մարզական ոլորտում փոխըմբռնման հուշագրի կնքոմն էր: Հյուրերին ընդունել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ընդունելության ընթացքում հիմնականում խոսվել է երկկողմ մարզամշակութային հարաբերությունների վերսկսման ու զարգացման մասին, իսկ պատվիրակության այցի վերջին օրը` մայիսի 29-ին, մարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելության ընթացքում կողմերը` ի դեմս մարզպետ Ա. Ղահրամանյանի եւ Ատրպատականի նահանգի ֆիզիկական կուլտուրայի կազմակերպության գխավոր տնօրեն Ալլի մոլլա Ահմադինի, ստորագրեցին սպորտի մի շարք բնագավառում փոխհամագործակցության հուշագիր: Անցնող շաբաթ, Արմավիրի մարզպետն ընդունեց նաեւ պաշտոնակական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Տռնավայի նահանգապետ Տիբոր Միտուշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Տռնավայի մարզը ներկայացնող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ ու գործարարներ: Ընդունելության ընթացքում նախ քննարկվեցին երկու երկրների տարածքային վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ամրապնդմանը եւ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: Նշենք, որ հանդիպման ընթացքում նահանգապետ Տիբոր Միտուշը եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ստորագրեցին առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցելու համաձայնագիր՝ համաձայն որի կողմերը պարտավորվում են. -ուսումնասիրել եւ որոշել համագործակցության հնարավորությունները տնտեսության տարբեր բնագավառներում՝ առանց խախտելու կողմերի պարտավորությունները մեկը մյուսի հանդեպ, -մշակել համատեղ ներդրումային ծրագրեր, -աջակցել ստեղծելու համտեղ ձեռնարկություններ, առեւտրի տներ, մշակութային կենտրոններ, -փոխանակել տնտեսական, վիճակագրական տեղեկատվություն եւ ապահովել դրանց հրապարակայնությունը, -իրականացնել փորձի փոխանակում՝ ուղղված ձեռնարկատիրական գործունեության, շուկայական հարաբերությունների, հարկային քաղաքականության, սոցիալ-իրավական պաշտպանվածության զարգացմանը եւ ազգաբնակչության զբաղվածության մակարդակի բարձրացմանը, -խթանել կրթադաստիարակչական աշխատանքների, մշակութային ոլորտի, տուրիզմի եւ սպորտի զարգացումը: Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց, որից հետո Տռնավայի նահանգապետը, պատասխանելով լրագրողների հարցերին, ամփոփ ներկայացրեց իրենց նահանգի ներուժը: Նա նշեց, որ Տռնավան Սլովակիայի երկրորդ խոշորագույն նահանգն է, որն արտադրում է Սլովակիային մատակարարվող էլեկտրոէներգիայի 50%-ը: Այստեղ է գտնվում նաեւ պետության երկրորդ խոշոր օդանավակայանը: Նահանգն ունի երեք բարձրագույն ուսումնական հաստատություն, նահանգում արտադրվում է տարեկան 300.000 ավտոմեքենա, մեծ քանակությամբ երկաթգծի սարքավորումներ, էլեկտրոտեխնիկա եւ այլն: Իր խոսքի վերջում նահանգապետն մարզպետին հրավիրեց մոտակա ժամանակներս Բրատիսլավայում կազմակերպվող ամենամյա գյուղատնտեսական ֆորումին, որի ընթացքում արմավիրյան կողմը հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալ նահանգին, նրա հնարավորություններին: Մարզպետ Ա. Ղահրամանյանն էլ իր խոսքում անչափ կարեւորեց Տռնավայի նահանգի եւ Արմավիրի մարզի միջեւ վերսկսվող փոխհամագործակցությունը վերը նշված ոլորտներում՝ ընդգծելով դրանց դրական եւ փոխշահավետ նշանակությունը երկու կողմերի համար: Մարզպետարանից «Հետքին» փոխանցեցին, որ մինչեւ տարեվերջ նման պատվիրակությունների այցերը շատ են լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter