Վարչապետ Սարգսյանը կմասնակցի ԵվրԱզԷՍ-ի նիստին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղն առավոտյան կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել