HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվում է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ

08_06-pn-logoՊՆ հայտարարությունը Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից` զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից: Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում ընդգրկվել ցանկացողները մինչև 2009 թվականի հունիսի 30-ը պետք է Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնեն դիմում, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, իրեն ներկայացրած կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագրությունը: Լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 29-46-43 և 29-46-29 հեռախոսահամարներով կամ կապվել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter