HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատկերասրահի վարիչի դեմ հարուցվել է քրեական գործ

Մարտի 31-ին ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել 39-ամյա Մանվել Վ.-ն եւ հայտնել, որ նույն օրը գիշերը, Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի շենքից, պատուհանի ապակին կոտրելու միջոցով, գողացել են տարբեր հեղինակների թվով 18 գեղանկարներ: Փաստի առթիվ «Առանձնապես խոշոր չափերով գողություն» կատարելու մեղադրանքով Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նշված փաստով Կոտայքի մարզի քննչական բաժնի վարույթում գտնվող քրեական գործից անջատված նյութերով հունիսի 5-ին Կոտայքի մարզի դատախազության կողմից «Հայաստանի Ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի վարիչ, 1970 թ. ծնված Մանվել Վ.-ի նկատմամբ` իր ծառայողական պարտականությունները դիտավորությամբ չկատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ (առաջադրված մեղադրանքը սահմանում է 2-6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով): «Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter