4.500 դոլար` ճանապարհային ոստիկանությունում աշխատելու համար
Հունիսի 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում 27-ամյա Արեն Լ.-ն հաղորդում է տվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին Կիևյան փողոցի թիվ 12 շենքի բակում 1958 թ. ծնված Սամվել Ա.-ին տվել է 4.500 ԱՄՆ դոլար` իր հորեղբոր որդուն ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի ընդունելու համար:
Սամվել Ա.-ն, սակայն, ոչինչ չի ձեռնարկել և, չարաշահելով Արենի վստահությունը, խաբեությամբ տիրացել է գումարին:
«Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել