HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղերի ավտուբուսները հին են, ճանապարհներն՝ անբարեկարգ

odzun-avtobus Մայիսի 6-ին, առավոտյան ժամը 10:00-ին Ստեփանավան-Ալավերդի երթուղային ավտոբուսը Ալավերդի-Օձուն-Դանուշավան-Արևածագ երթուղով շարժվեց դեպի Ստեփանավան: Այս երթուղային ավտոբուսից օգտվում են ոչ միայն Ստեփանավանի ու վերոնշյալ գյուղերի, այլև Արդվի, Մղարթ, Կարմիր Աղեկի գյուղերի բնակիչները: odzun-80609Ավտոբուսը նախատեսված է 24 ուղևորների համար, սակայն, որպես կանոն, շաբաթ օրերին ուղևորների թիվը հասնում է մինչև 70-ի: Շնչելու օդ չկար ներսում, ուղևորները մեկը` մյուսից պահանջում է բացել պատուհանները:  Ավտոբուսը հին է, ինչպես ասում են՝ բարոյապես և ֆիզիկապես մաշված: Սակայն մարդիկ ավտոբուսը նստելիս` չեն մտածում անվտանգ երթեւեկության, հարմարության մասին:  Վարորդին հետաքրքրում է ուղեվարձը, իսկ ուղևորներին` տեղ հասնելը:  Մինչդեռ Ալավերդի-Օձուն -Արևածագ ճանապարհահատվածը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում և ճանապարհային վթարներից ապահովագրված չէ: Ալավերդու ճանապարհային ոստիկանությանն ավտոբուսները, կարծես թե, չեն հետաքրքրում, նրանք  «զբաղված» են   երթուղային տաքսիներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter