Գովազդային վահանակը` ավտովթարի և մահվան պատճառ
Հունիսի 7-ին, ժամը 12.41-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2102» մակնիշի 17 ՏԼ 018 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը` Նոր Հաճնի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի 62 բնակարանի բնակիչ, 1963թ ծնված Արմեն Մելքոնյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց:
Հիվանդանոցում Ա. Մելքոնյանը մահացել է:
«Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձել»,-տեղեկացնում է ԱԻ նախարարության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել