HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորածը հայտնաբերվել է սպանված

Հունիսի 5-ին Ստեփանավան-Տաշիր ճանապարհին իրավապահները հայտնաբերել են տղամարդու դիակ: Ավելի ուշ պարզվել է դիակի ինքնությունը. ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 15-ից որպես անհայտ կորած հետախուզվող, 1956 թ. ծնված Սաշիկ Անտինյան: Դիակի արտաքին զննությամբ` թիկունքի մասում հայտնաբերվել է սուր-կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքի հետք և գանգոսկրի կոտրվածք: Ս. Անտինյանի անհայտ կորելու փաստով ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում այս տարվա հունվարի 8-ին հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով: «Կատարվում է նախաքննություն»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter