Դիակներ` ձորում, լճում և կամրջի տակ
Հունիսի 8-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.40-ի սահմաններում Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից մարդ է նետվել ձորը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 02.45-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գորիսի Թումանյան նրբանցքի թիվ 5 տան բնակիչ, 1986 թ. ծնված Խաչատուր Հայրումյանի դիակը:
Հունիսի 4-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ քաղաքացի է ջրախեղդ եղել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Երևանի Այգեստան թաղամասի 239 տան բնակիչ, 1948թ ծնված Էդվարդ Նավասարդյանի դիակը և հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին:
Դեպքի մասին տեղյակ է պահվել 1-02 ծառայությունը:
Հունիսի 4-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` ձախակողմյան 3-րդ լճում հայտնաբերվել է դիակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել 40-50 տարեկան տղամարդու կիսաքայքայված դիակ և հանձնվել իրավապահ մարմիններին:
Պարզվել է դիակի ինքնությունը` 2008 թ. դեկտեմբերի 15-ից որոնման մեջ գտնվող, Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 16ա շենքի 5-րդ բնակարանի բնակիչ, 1956 թ. ծնված Սաշիկ Զավենի Անտինյան: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել