HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայնակ ծեծե՞լ է ոստիկաններին

Հունիսի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի երկու աշխատակից այցելել են 1972 թ. ծնված Արշալույս Հ.-ի բնակարան` հատուկ քննչական ծառայության քննիչի մոտ հարցաքննության ներկայանալու համար ծանուցագիրը հանձնելու: Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ` Արշալույս Հ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր բնակարանում ծանուցագիրը ստանալու կտրոնի վրա ստորագրել է ոչ համապատասխան տեղում, ինչի համար ոստիկանության ծառայողները նրան դիտողություն են արել: Սակայն վերջինս հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին, ծխախոտի այրվող գլանակը նետել ոստիկանի վրա, ստեղծել քաշքշուկ և շարունակելով հայհոյանքները` բռունցքով հարվածել նրան և ապտակել մյուս ոստիկանին: «Օգնության հասած ոստիկանության ծառայողների օգնությամբ Արշալույս Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ոստիկանության 2 աշխատակցին տրվել է դատաբժշկական փորձաքննության ներկայանալու որոշում: Կատարվում է նախաքննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter