Ձախողված հյուրասիրություն. թմրանյութն առգրավված է
Հունիսի 5-ին, ժամը 19.00-ին, «Կոշ» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ 22-ամյա Դավիթ Պ.-ն ՔԿՀ-ում ենթարկվել է զննության, որի ժամանակ նրա մոտ եղած ծխախոտի 5 գլանակների մեջ հայտնաբերվել է 3,64 գ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Վերջինս խոստովանել է, որ թմրամիջոցը բերել է իր եղբորը` նույն ՔԿՀ դատապարտյալ, 26-ամյա Սմբատ Պ.-ին (դատապարտված է 2003 թ. նոյեմբերից) հյուրասիրելու համար:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դավիթ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել