HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալանի իրավունքը չզիջեցին

chi8Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը չի միանա Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան եռակողմ մաքսային միությանը, որովհետև Հայաստանի տնտեսությունը միանգամայն այլ առաջնահերթություններ ունի: «ՉԻ» -  եթե Հայաստանը միանար եռակողմ այդ համաձայնագրին, ապա արդեն հունվարի 1-ից կունենայինք այդ երեք երկրների հետ նույնական մաքսադրույքներ, իսկ ևս մի քանի ամիս անց` միասնական մաքսային կանոնադրություն:  Ընդ որում՝ «տնտեսական առաջնահերթություններն» այստեղ կապ չունեն: Պարզապես Հայաստանի իշխանությունները չեն կարող թույլ տալ, որ որևէ մեկը խառնվի իրենց «մաքսային քաղաքականությանը»: Վերջին հաշվով, Հայաստանում մաքսադրույքները որոշում է մաքսավորը` աչքաչափով կամ մատից հոտ քաշելով, իսկ որևէ մաքսային միության մեջ մտնելն իշխանություններին կզրկեր այդ շահութաբեր բիզնեսից: Իսկ վաղուց հայտնի է, որ երբ վտանգվում է կերակրատաշտը, «ռազմավարական համագործակցությունը» երկրորդ պլան է մղվում: ԲՀԿ-ն պարացրեց Սերժ Ազատիչին Երեկ «Օջախ» ռեստորանում կայացել է «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության քեֆը: Հայաստանում սա ընդունված պրակտիկա է, երբ ընտրություններում հաղթած կուսակցությունը հավաքվում է սեղանների շուրջ և գնահատում իր ակտիվիստների, տեղական կառույցների ներկայացուցիչների աշխատանքներն ու գրանցած արդյունքները: Երեկ առավոտից լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ-ի քեֆի ժամանակ լուրջ անակնկալներ են գրանցվելու: Ըստ էության` հենց այդպես էլ եղել է: Ռեստորանի ճոխ, ծաղկազարդված սրահում, բարգավաճած սեղանների շուրջ տեղավորվածները հանկարծ նկատել են, որ ԲՀԿ-ի քեֆն անձամբ պատվելու է եկել Սերժ Սարգսյանը: Բնականաբար, ներկաների տրամադրությունը միանգամից փոխվել է` անշուշտ, լավ իմաստով: Սերժ Սարգսյանին նույնիսկ ելույթ ունենալու բախտ է վիճակվել: Նա ասել է, թե պետք է հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման ու կայացման միասին ուս ուսի տված պայքարել, որպեսզի երկրի դիրքերը ամրապնդվեն, և Հայաստանը պաշտպանված լինի ներքին ու արտաքին թշնամուց: Ազատիչը հայտարարել է, թե կարևորը երկրի զարգացումն է, և կարևոր չէ` ով  ինչ մասնաբաժնով է մասնակցում այդ գործին: Սարգսյանը կոչ է արել “համատեղ ուժերով” շարունակել աշխատել: Այս օրերին իր իսկ կուսակցության տապալումից փոքր-ինչ նեղսրտած Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը ևս բավականին բարձր է եղել: Կրքերն այնքան են թեժացել, որ Սերժ Սարգսյանը չի կարողացել դիմանալ զուռնա-դհոլի ելևէջներին և ինքնաբուխ սկսել է պարել: Չի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին խոստացել է երկու նախարարական պորտֆել այն բանի համար, որ կուսակցությունն իրեն մեծահոգի է պահել ու երևանի թաղապետերի համար մղվող պայքարում ավելորդ ամբիցիաներ չի ցուցաբերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter