
«Երբ ՀԱԿ-ը համառորեն շեշտում է այն հագամանքը, որ իրենց կողմից էլ են եղել հարձակումներ, դա ինձ համար առնվազն անհասկանալի է: Թող ասեն` եղել են պրովոկատորներ, թող ասեն` դրանք ցուցարարներ չեն եղել, Սոմալիից Հայաստան բերված ծովահեններ էին, կամ Հոնդուրասից բերված նեգրեր, ոչ թե` մեր կողմից ոչ մի հարձակում չի եղել:
Ավագյանը, ի՞նչ է, պետք է Փաստահավաք խմբում Անդրանիկ Քոչարյանի ջրաղացին ջուր լցնի, որ օմբուդսմենը չասեր` քաղաքականացնում է: Կարող եմ ավելին ասել` իր անիմաստ, անհեռատես հայտարարություններով հենց օմբուդսմենն է ապակայունացնում երկրի իրավիճակը»,- ասում է Փաստահավաք խմբի նախկին անդամ Ռոբերտ Ավագյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել