HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճարահատյալ են

hj5Երեկ ուշ երեկայան հայնի դարձավ, որ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի աշխատակիցները ոստիկանության բաժին են բերման ենթարկել «Յոթի գործով» քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի հորեղբոր տղային` Սեյրան Հակոբյանին: «ՀԺ» տեղեկություններով` ոստիկանությունը գլխավոր դատախազության ցուցումով քաղբանտարկյալի դեմ սարքված մեղադրանքների համար ինչ-որ հիմքեր ստեղելու ճարահատյալ ջանքեր է գործադրում: Սեյրան Հակոբյանին փորձում են ստիպել, որ նա ստորագրի ինչ-որ ցուցմունք, ըստ որի` իբր մարտի 1-ին Հակոբ Հակոբյանի` Երևանի քաղաքապետարանի մոտ կայանված «Համերում» զենք է եղել և հետո բաժանվել է ցուցարարներին: Կեսգիշերին Սեյրան Հակոբյանի հարազատները դեռ չէին կարողացել պարզել, թե նրան ուր են տարել, և որտեղ է նա պահվում: Շանտաժ Մայիսի 31-ին Երևանում կայացած ավագանու ընտրություններից հետո, ըստ հավաստի տեղեկությունների` Հայաստանում հավատարմագրված ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպում է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս զրույցի ընթացքում ակնարկել է, որ եթե քվեարկության օրը ընտրական տեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած դեսպանները բացասական գնահատական տան ընտրությւոններին, ապա դրանով անուղղակիորեն կնպաստեն Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, ինչն էլ կխոչընդոտի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին: Սա պարզ շանտաժ է, որին իրեն թույլ է տվել դիմել արտգործնախարարը: «ՀԺ» տեղեկություններով, դեսպանները, այնուամենայնիվ,գոնե Նալբանդյանի հետ զրույցի ժամանակ իրենց կարծիքն արտահայտել են ընտրությունների մասին, մասնավորապես` ասել են, որ այն, ինչին իրենք ականատես են եղել, դժվար է ընտրություն անվանել: Սրան ի պատասխան` արտգործնախարարը վկայակոչել է հետընտրական ձերբակալություններն ու դատարան մտած գործերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter