HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդալը չի ուշանա

chi6Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Աշալույս Հակոբյանին, ում Երևանի ավագանու ընտրությունների օրը բռնի ուժով դուրս էին հանել տեղամասից, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին, ծեծել, ապա ձերբակալելու որոշում ընդունել: «ՉԻ» - Ոստիկանության գործողությունների մեջ որոշակի տրամաբանություն, իհարկե, կա: Եթե ընտրակեղծիքն իրականացնում են ոստիկաններն ու թաղի խուժանները` համատեղ ջանքերով, իսկ «ինչ-որ անկապ դիտորդ» խոչընդոտում է նրանց «աշխատանքը», բնականաբար, դիտորդին պետք է պատժել: Վերջին հաշվով, եթե Հայաստանի «պետական կառավարման համակարգը» հիմնված է ընտրակեղծիքների ինստիտուտի վրա, նշանակում է` ցանկացած մեկը, ով պայքարում է այդ ինստիտուտի դեմ, դրանով իսկ խարխլում է պետականության հիմքերը: Ասվածի մեջ բացարձակապես որևէ չափազանցություն չկա, և կարող եք չկասկածել, որ կոնկրետ այդ դիտորդին անձամբ ծեծած Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը հենց այդպես էլ մտածել է: Այսինքն` նա գիտակցաբար քրեական հանցանք է գործել, իր կարծիքով` «հանուն պետության»: Երևի շուտով հերթական մեդալը կստանա: Իսկ ոստիականնե՞րը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններն անվավեր է ճանաչել ևս երեք տեղամասում: Սա նշանակում է, որ առաջիկայում դատախազությունը ևս երեք քրեական գործ կհարուցի: «ՉԻ» - Դրա արդյունքում, իհարկե, առանձնապես ոչինչ չի փոխվի, բայց վիճակն իսկապես տարօրինակ է: ԿԸՀ-ն մերժում է ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմության հայցը, բայց նույն այդ մարմինը որ ընտրատեղամասն ուսումնասիրում է, ահավոր խախտումներ է հայտնաբերում: Ընդ որում` ստուգվում են միայն այն տեղամասերը, որոնց վերաբերյալ մամուլում տեղեկություններ են հայտնվել: Ստացվում է, որ ընտրությունների օրը իրավապահների դերը լրագրողներն են կատարել, ընդ որում` լավ են կատարել (ոչ թե հենց այնպես աղմուկ են բարձրացրել, այլ իսկապես խախտումներ են արձանագրել): Հարց է ծագում` իսկ ինչո՞վ են զբաղված եղել այդ տեղամասերին կցված ոստիկանները: Եվ եթե վեց տեղամասերից ոչ մեկում ոչ մի ոստիկան ոչ մի խախտում չի արձանագրել, չի՞ նշանակում սա, արդյոք, որ այդ ամենը հրահանգված է եղել վերևից: Եթե նշանակում է, ուրեմն պիտի նաև ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter