Ջերմ-եղբայրական վերաբերմունք` նախկին նախագահի նկատմամբ
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի սրված հարաբերությունների մասին լուրերը հօդս են ցնդել Լևոնի և Սիրուշոյի հարսանիքին:
Պալատական ծեսին մասնակից է եղել իշխանական գրեթե ողջ էլիտան, և գործող նախագահը, բոլորին ի ցույց, ակնհայտ ջերմ-եղբայրական վերաբերմունք է դրսևորել ամուսնական զույգի ու հատկապես նախկին նախագահի նկատմամբ:
Հարսանիքին բարձրաստիճան պաշտոյաներից ներկա չի եղել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որն իր բացակայությունը պատճառաբանել է վատառողջ լինելու հանգամանքով, սակայն իշխանական էլիտայի որոշ շրջանակներ սրա տակ այլ ենթատեքստ են փնտրել:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, չնայած շրջանառվող լուրին, հարսանիքին ներկա չի եղել:
Գումարները մեջ-մեջ են արվում
Ըստ որոշ լուրերի` այս օրերին կառավարությունը զբաղված է Ռուսաստանից ստացված 500 մլն դոլարի վարկը տեղավորելով: Գումարները, ուղիղ իմաստով, մեջ-մեջ են արվում մոտիկների շրջանակում:
«Հրապարակին» հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանն էլ որոշ հավակնություններ ունի դրանց նկատմամբ: Նա կապվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և պահանջել, որ այդ գումարներից 10 մլն դոլար հատկացվի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, իսկ 5 մլն` «Ռոբերտո» կոշիկի խանութների ցանցին:
Վարչապետն իր նեղ շրջապատում ասել է, որ «Ագարակը» դեռ կարելի է հասկանալ, իսկ «Ռոբերտոյին» այդքան գումար հատկացնելն ինչպե՞ս ձևակերպի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել