HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստահավաք խումբը լուծարվեց

aravot3ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել 2008-ի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» իր կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս քայլին` Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես մայիսի 4-ից սկսած այս գործընացն արդեն իսկ գնահատել եմ որպես անհաջող բեմադրված թատերական մի ներկայացում, որի վերջը պետք է լիներ հենց այս կարգադրությունը: Բայց ավելի շուտ սպասում էի Գևորգ Թովմասյանի հրաժարականին. այս շղթայի մեջ այն ավելի տրամաբանական կլիներ, քան այս կարգադրությունը: Իմ գնահատականներով, փաստորեն մարտի 1-ի դեպքերի անաչառ ուսումնասիրության հետ կապվածի շխանությունները լուրջ պրոբլեմ ունեն»: Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ խմբի հավաքած փաստերը կտրամադրվեն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Կայացած լինելու չափանիշը Անցած շաբաթ «Ժառանգության» ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ չէ: Եթե հարցին մոտենանք խիստ գիտական չափանիշներով, ապա պետք է ընդունել, որ այդ պնդումը ճիշտ է, որովհետև Հայաստանում ընդհանրապես կայացած քաղաքական ուժ չկա, «Ժառանգությունն» էլ այստեղ բացառություն չէ: Քաղաքական ուժերը կարող են կայանալ միայն քաղաքական դաշտում` գաղափարների և ծրագրերի մրցակցության, խոսքի ազատության պայմաններում: Այդպիսի դաշտ Հայաստանում չկա. մեր երկրում կա միայն կրիմինալ դաշտ, որում կայանում են կրիմինալ ուժերը. վերջիններս, մասնավորապես, անց են կացնում տարբեր մակարդակի ընտրություններ (նաև` Երևանի ավագանու) և «կռում» իշխանույթունների բազմաթիվ «հաղթանակներ»: Սակայն եթե այս «խստությունը» մի կողմ դնենք, ապա կոալիցիայի 3 անդամներին, կիսաընդդիմադիր Դաշնակցությանը և ընդդիմադիր «Ժառանգությանը» ու ՀԱԿ-ին կարելի է որոշ վերապահումներով անվանել քաղաքական ուժեր: Դե իսկ նրանց կայացածության մասին ամեն մեկն ունի իր պատկերացումը: Թե ինչու է Հանրապետականը «ստացել» 186 630 ձայն, բազմիցս ասվել է ` բռնություններով, լցոնումներով, ընտրակաշառքով և այլն: Դա, իհարկե, միանգամայն բավարար է ընտրություններն անվավեր ճանաչելու համար, բայց ինչու՞ է Կոնգրեսը վաստակել ընդամենը 69 140 ձայն: Այդ հարցի պատասխանն էլ են փորձում տալ. ՀԱԿ-ի կողմնակիցներին թույլ չեն տվել մոտենալ տեղամասերին: Դրան էլ եմ հավատում: Չնայած` նման փաստերի նկարագրություն որևէ տեղ չեմ հանդիպել: Բայց ենթադրենք` ևս 10 000 հոգի ցանկացել է քվեարկել, բայց ստիպողաբար ուղարկվել է տուն: Մինևնույն է` ընդդիմությունն այդպիսով շեշտակի առավելություն չի ստանում: Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ ընդդիմադիր զանգվածի զգալի մասը միանգամայն կամավոր ձևով որոշել է նստել տանը: Ընդդիմության լիդերներն այդ կարծիքը, հավանաբար, չեն կիսում կամ` եթե կիսում են, չեն մեկնաբանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter