HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

02_06-hak-logoՀունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ուժը կորցրած է հայտարարել Փաստահավաք խմբի ստեղծման իր իսկ կարգադրությունը, դրանով իսկ դադարեցնելով նրա գործունեությունը: Փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ հայաստանյան հասարակության և միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ակտիվ դերակատարության շնորհիվ: Բաղկացած կոալիցիայի եւ ընդդիմության երկուական եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցչից, խումբն աշխատեց շուրջ 6 ամիս՝ կենտրոնանալով հիմնականում մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վրա: Փաստահավաք խմբի աշխատանքը բարձր է գնահատվել ու նրա հույժ կարեւորությունը շեշտվել է ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւում: Ապրիլին Փաստահավաք խումբը` ԱԺ խորհրդարանական հանձնաժովովին հանձնեց սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին առաջին գրավոր զեկույցը, որում հավաքված փաստական նյութը գլխիվայր էր շրջում մինչ այդ իշխանության կողմից շրջանառվող վարկածը: Աշխատանքը շարունակելու դեպքում կարճ ժամանակում նույն հանձնաժողովին պետք է ներկայացվեին եւս մի քանի զեկույց՝ մյուս սպանվածների մասով: Մարդու իրավունքների պաշտպան ներկայացուցիչ Վ. Ստեփանյանի (Խմբի ղեկավարի) նախաձեռնությամբ, ապա իշխանության՝ նրան միացած մյուս երկու անդամների Ռ. Ավագյանի և . Թովմասյանի մասնակցությամբ մայիսին շուրջ երկու շաբաթ խաթարվեց Փաստահավաք խմբի աշխատանքը, ապա նրանք ընդհանրապես հրաժարվեցին աշխատանքի ներկայանալ: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Փաստահավաք խմբի լուծարումը վարչախմբի բացահայտ կապիտուլացիան է այն անառարկելի փաստերի առջև, որ բացահայտվում էր խմբի աշխատանքի շնորհիվ եւ ինչը արդեն մեկուկես տարի ամեն կերպ ջանում է պարտակել վարչախումբը: Իշխանությունն այս քայլին կարող էր գնալ միայն մի դեպքում, եթե Փաստահավաք խմբի արդեն իսկ հավաքած փաստերը պետք է աներկբա վկայեին մարտի 1-ի իրադարձությունների, մասնավորապես սպանությունների մեջ իշխանության պաշտոնաթող, ինչպես նաև ներկա բարձրագույն պաշտոնյաների հանցակցությունը: Դատապարտելով փաստահավաք խմբի կասեցումը, մենք շարունակում ենք պահանջել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն` միջազգային փորձագետների մասնակցությամբ: Մենք նաև համոզված ենք, որ արտառոց այս փաստը ճիշտ արձագանք կգտնի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի եւ այլոց կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter