HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրանժի փոխնախագահն այցելել է Հայաստան

Օրանժի գլոբալ շարժական կապի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին առաջին անգամ այցելել է Հայաստան` ծանոթանալու Օրանժ Արմենիայի մեկնարկի ծրագրի ընթացքին: «Մենք շուկա մուտք կգործենք մինչև տարեվերջ, ինչպես եւ նախատեսված էր: Ուրախ եմ ականատես լինել մեր թիմի կողմից կատարված աշխատանքին եւ այն աջակցությանը, որ Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են մեր նախագծին»,- հայտարարեց  Օլաֆ Սուանտին Երևան կատարած իր աշխատանքային այցի ժամանակ` Օրանժ Արմենիայի աշխատակիցների և ղեկավար կազմի հետ հանդիպելուց հետո: Ըստ Օրանժի փոխնախագահի, Հայաստանում երկարատեւ ներդրումներ կատարելու որոշումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության ապագա զարգացման նկատմամբ Ֆրանս Տելեկոմի ունեցած հավատով: «Մենք ուրախ ենք լինել այստեղ: Հիանալի մարտահրավեր է մեզ համար ծառայություններ մեկնարկել նոր երկրում, ուր արդեն գործում են երկու հարգված շարժական կապի օպերատորներ, որոնց հետ արդար մրցակցության ակնկալիքներ ունենք: Մենք ցանկանում ենք Հայաստանին եւ մեր ապագա բաժանորդներին առաջարկել Օրանժի կուտակած լավագույն փորձը, նորարարությունն ու բարձրակարգ որակը»,- ասաց Օլաֆ Սուանտին: Նա վստահություն հայտնեց որ, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում, Հայաստանում նույնպես Օրանժը կդառնա հեռահաղորդակցության ոլորտի ամենասիրված ապրանքանիշը, եւ երկիրը մեծապես կշահի 13.2 միլիարդ դոլար արժողությամբ եւ աշխարհում բջջային կապի ասպարեզում լավագույններից մեկը համարվող Օրանժ ապրանքանիշի ներկայացված լինելու փաստից: Օլաֆ Սուանտին ղեկավարում է Օրանժի շարժական կապի ոլորտն ամբողջ աշխարհում: Ֆրանս Տելեկոմ/Օրանժը ձեռք է բերել Հայաստանում բջջային հեռախոսակապի եւ շարժական ինտերնետի ծառայություններ մատուցելու 15 տարվա լիցենզիա 2008թ. նոյեմբերին` վճարելով 51,5 միլիոն եվրո: Օրանժ Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է Ֆրանս Տելեկոմ խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter