HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ֆրանսուա Ռոշբլուան. «Առաջին հերթին պետք է կարգավորվի Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը»

«Բանակցային գործընթացում առաջին հերթին պետք է կարգավորվի Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը: Մինչեւ այդ հարցը չկարգավորվի` առաջ գնալն անհնար կլինի»,-այս կարծիքն է արտահայտել այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը` ԼՂՀ Ազգային ժողովում Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա, պատասխանելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման եւ մադրիդյան սկզբունքների մասին հարցին, նշել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը չի աշխատում Մինսկի խմբի հետ, ուստի եւ չի կարող միջամտել կամ ազդեցություն ունենալ նրա գործունեությանը, քանի որ, ըստ պատգամավորի, դա կառավարության խնդիրն է: Իսկ մադրիդյան սկզբունքների մասին նա շեշտեց, որ նույն դիրքորոշումն ունի, ինչ Ղարաբաղի իշխանությունները: Շարունակելով թեման` նա իր ափսոսանքը հայտնեց առ այն, որ Ղարաբաղը հիմնախնդրի կարգավորման բանակցություններին չի մասնակցում: Պատասխանելով փախստականների վերադարձի մասին հարցին` Ռոշբլուանը նշեց, որ միանշանակ կողմ է, որ այն փախստականները` անկախ ազգությունից, որոնք ցանկություն ունեն վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, վերադառնան, բայց «նրանց համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն»: Անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման հավանականությանը` Ֆրանսուա Ռոշբլուանն ասաց, որ անկախ գործընթացի հնարավոր զարգացումներից` Ղարաբաղի իշխանություններն ամեն ինչ անում են` ժողովրդի կենսապայմանների բարելավման եւ նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ: Ըստ նրա, իշխանությունները եւ ժողովրդական դիվանագիտություն պարզապես պետք է շարունակեն իրենց իսկ կողմից որդեգրած ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր