HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

09_06-sargsyan-gordon Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին: Նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երկրի ղեկավարը շնորհավորել է Միացյալ Նահանգների վարչակազմի նորանշանակ պաշտոնյային եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է խոսելու հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի մասին: Նախագահ Սարգսյանի խոսքով` Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը եւ բարձր է գնահատում մեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ կառավարության գործադրած ջանքերը: Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ երկրորդ շաբաթն է ինչ ստանձնել է պաշտոնը, եւ իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսում է Հայաստանից: Նա ասել է, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայումը, ինչպես նաեւ մեծ ուշադրությամբ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին: Նախագահ Սարգսյանը եւ պետքարտուղարի տեղակալ որդոնը հանգամանալի զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նշելով, որ սա պատմական հնարավորություն է, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե տարածաշրջանի շահերից, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին Միացյալ Նահանգների վարչակազմի անվերապահ աջակցությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է խնդրի պատմությունը եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցել: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված հարցերին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter