HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վ.Դալլաքյան. «Հրահանգավորել են տապալել օրենսդրական նախաձեռնությունը»

09_06-v-dallaqyanԱզգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր հայտարարությունների ժամին մտավախություն հայտնեց, որ  վաղը  քվեարկության դրվող  «Որսի եւ որսորդական տնտեսության վարման  մասին» եւ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը չի ընդունվի: Ըստ այդ օրինագծի Հայաստանում արգելվում է որսի համար չնախատեսված զենքի եւ չգրանցված որսորդական զենքի կիրառումը, ինքնանետերի, աղեղների, օդամղիչ զենքի, ծուղակների, փոսերի եւ խոշոր թակարդների օգտագործումով որսը, քիմիական եւ պայթուցիկ նյութերի կիրառումով որսը, նաեւ տրանսպորտային կամ մեխանիկական միջոցների` ուղղաթիռով կամ ինքնաթիռով որսը, ձվերի եւ ձագերի հավաքը եւ այլն: Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ նոր օրինագիծը կօգնի պայքարել որսագողության դեմ, «սակայն խորհրդարանում կան անձինք, որոնք խորհրդարանական երկու քաղաքական ուժերի հրահանգավորել են չքվեարկել կամ դեմ քվերակել նախագծին, այսինքն տապալել օրենսդրական նախաձեռնությունը»: Պատգամավորը այսօր անուններ չտվեց, բայց զգուշացրեց, որ հինգշաբթի առավոտյան կհրապարակի նրանց անունները, եւ «ժողովուրդը ինքը գնահատական կտա»: Ըստ Դալլաքյանի` նման օրինագիծը կարող են տապալել միայն այն անձինք, որոնք հովանավորում են գողերին եւ հանցագործներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter