HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Զարուհի Փոստանջյան. «Արդարության բացահայտման հիմնական հակառակորդն իշխանական համակարգն է»

«Մինչեւ առանձին քաղաքական ուժեր բողոքարկում են ընտրությունների արդյունքները,  Հանրապետական կուսակցությունը նշում է իր հերթական հաղթանակը»,-այսօր հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը:Նա նշեց, որ ժողովուրդն իր ձայնը տվեց  այն ուժերին, ում գործը տեսել է, ում հավատում եւ վստահում է. «Ընտրություններին մասնակցել են ավելի քան 4 հարյուր հազար երեւանցիներ եւ բնական է, որ ինչ-ինչ միջադեպեր կլինեն, բայց որ այս ընտրություններում կանխակալ մոտեցում որեւէ քաղաքական ուժի նկատմամբ չի եղել, համոզված եմ»: Պատգամավորը վստահ է, որ կանցնի ժամանակ եւ կրքերը կհանդարտվեն: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը Գագիկ Մելիքյանին հիշեցրեց փիլիսոփաներից մեկի խոսքը, թե ցանկացած հաղթանակ եւ պարտություն հարաբերական է: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ համոզված է, որ իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն, որի ապացույցը 2008 թ. ընտրություններն են. «Մեկ սպանության դեպքի արդարացի ուսումնասիրության արդյունքում փակվեց Փաստահավաք խումբը` վերջնականապես համոզելով մեր հասարակությանը, որ արդարության բացահայտման հիմնական հակառակորդը մեր երկրում իշխանական համակարգն է»: Ստյոպա Սաֆարյանն էլ  Փաստահավաք խմբի լուծարումը որակեց որպես նախագահի չկամություն բացահայտել 10 զոհերի սպանության հանգամանքները.  «Պարտադրված արձակուրդի խորապատկերին, զեկույցին հաջորդած ռեակցիան` Հատուկ քննչական ծառայության նյարդային հայտարարությունները եւ նախագահականի լռությունը, հաստատելու են գալիս, որ նախագահական նստավայրը առնվազն համակարծիք է եղել, որ խումբը չպետք է աշխատի, չպետք է զեկույցներ ներկայացնի եւ այդ զեկույցները չպետք է հակասեն ՀՔԾ-ի «քննած» գործերին եւ «սարքած» ապացույցներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter