HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Լ.Գալստյան. «Ոչ միայն նպաստել են Երեւանի ճարտարապետական նկարագրի խեղմանը, այլեւ դրա համար աշխատավարձ են ստացել»

ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր իր հայտարարությամբ ամփոփեց երկու տարվա իր ուսումնասիրությունները քաղաքաշինության ոլորտում կոպտագույն խախտումներով իրականացվող աշխատանքներին: «Ամեն անգամ Քաղաքաշինության նախարարը փորձել է տրամաբանական պատասխաններ գտնել եւ չի հաջողվել, ինչպես հաջողվեր, երբ Երեւանում միայն 2008 թ. 57 օբյեկտներում 5.1 մլրդ աշխատանքներ են իրականացվել, իսկ տեսչությունը ստուգել է ընդամենը երկուսը` տուգանելով 100 հազար դրամ: Զավեշտական է չէ՞»: Լիլիթ Գալստյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը որեւէ հարցով չի տուգանվել, «փաստորեն Քաղաքաշինության նախարարությունն ու տեսչությունը ոչ միայն նպաստել են Երեւանի ճարտարապետական նկարագրի խեղմանը, այլեւ դրա համար աշխատավարձ են ստացել»: Պատկերը նույնն է նաեւ համայնքներում. «Սյունիքում 2008 թ. 1 մլրդ 830 մլն քաղաքաշինական ծրագրեր են իրականացվել, որից 94. 5 մլն հավելագրվել է: Ի դեպ, 2008 թ. 8 մլրդ անցնող անարդյունավետ ծախս է արձանագրվել, իսկ դատախազությունն ընդամենը  մեկ գործ է հարուցել»: Լիլիթ Գալստյանը հիշեցրեց Կառավարության 2008-2012 թթ. հիմնական գերակայությունները` կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ գործուն եւ հետեւողական պայքար, քաղաքացիական հասարակության ձեւավորում, սակայն «իշխանության իրական գործելաոճը ոչ գործուն, ոչ էլ հետեւողական պայքարի հետ որեւէ առնչություն չունի»: Իշխանությունների գործունեությունից դժգոհեց նաեւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը. «Խոշոր բիզնեսն առանց հարկային դաշտ բերելու, փաստաթղթային պահանջների տակ դրեցին փոքր եւ միջին բիզնեսին»: Ըստ պատգամավորի` իշխանությունների քաղաքականությունը ոչ թե վատ վարչարարության արդյունք է, այլ հետեւողական տարվող քաղաքականության արդյունք, որի նպատակն է. «Ամեն ինչ մեզ, մեր ախպերությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter