HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճակատագրերը հագուցալուծվում են «Օջախում»

iravunq1Խորհրդարանական կյանքում այդպես էլ ոչ պղտոր ջրերն են զուլալվում, ոչ էլ ինչ-որ մեկին պարզ է դառնում, թե վերջնականում ո՞ւմ ի՞նչ է սպասվում, կամ ո՞վ ո՞ւմ ջրաղացին է ուզում ջուր լցնել: Այս հարթության վրա շատերին է հետաքրքրում, թե ով է լուծելու «Բարգավաճ Հայաստանի» անլուծելի հավասարումը, քանի որ ում խելքին ինչ թոզ փչում է, խոսում է այս կուսակցության մասին: Մի մասը համոզված է, որ ուր որ է` ԲՀԿ-ն ընդդիմություն է դառնում, մյուսները հակված են, որ ԲՀԿ-ում «առնետավազքի» նախանշաններ են նկատվում, իսկ ոմանց համար էլ ուղղակի միևնույն է, թե այս կուսակցությունն ինչքան է շարունակելու բարգավաճը: Այդուհանդերձ, մի հարց գոնե շատերի համար ընկալելի է. երբեք այս կուսակցությունը չի կարող պատահական կամ չհաշվարկված քայլերի դիմել, որովհետև սա այն կուսակցություններից մեկն է, որը ցանկացած որոշում կայացնում է միկրոսկոպիկ ուսումնասիորթւյուններից հետո: Իսկ ամենավերջում նշենք, որ ԲՀԿ-ի հետագա քայլերը ամենայն հավանականությամբ, կկանխորոշվեն վաղը` «Օջախ» ռեստորանում կայանալիք հանդիպումից հետո, որին հրավիրված է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, խոսակցություններ կան, որ հենց վաղն էլ նախագահի կողմից ԲՀԿ-ին լուրջ անակնկալներ են սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter