HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովորականը դու ես

hraparak6Մեծ հանդիսավորությամբ, դանդաղ ու ճռնչալով` իշխանությունը նախապատրաստվում է համաներում իրականացնել: Վերջին 20 տարում բազմիցս համաներում է անցկացվել, բայց երբեք հասարակությունը նախապես դրան տեղեկացված չի եղել և, առավել ևս` մասնակից չի եղել: Մի կողմից , իհարկե, լավ է, որ հասարակությանը մասնակից են դարձնում նման համապետական որոշումների կայացմանը: Բայց, մյուս կողմից, ինչ իմաստ ունի այսքան ծանրացնել մի միջոցառում, որն ավելի շատ իշխանությանն է հարկավոր, քան ժողովրդին: Չէ որ համաներումը մարդտի 1-ի գործերով առաջացած փակուղուց լավագույն ելքը կարող է լինել: Բայց այնպիսի տպավորություն է, թե իշխանությունը մի նենգ բան է մտածել, ծուղակ: Եվ դրա համար արդեն հող է նախապատրաստվում: Երեկ Հանրային խորհուրդ կոչվող անիմաստ մարմինը քննարկել է համաներման հարցը, ՀՀ նախագահին ուղղված նամակ է պատրաստել, որտեղ առաջարկվել; է առանձին տողով նշել «մարտ 1-ի» դատապարտյալների մասին: Սակայն, նախ` խորհրդի նախագահ Վաքզգեն Մանուկյանն է «քար նետել»` ասելով. «Համաներման հարցի բարձրացումը կարող է քղաքական ենթատեքստ ունենալ և հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվել», ապա դերասան Սոս Սարգսյանն է առաջարկել այդ կետը հանել, քանի որ «նրանք սովորական հանցագործներ են, պետք չէ առանձնացնել»: Հավանաբար նա «մենք ենք մեր սարերը» «միլիցու» կերպարից դուրս չի եկել. Բոլորը, անգամ հանրահավաք անելու մեջ մեղադրվող պատգամավորներն ու նախկին ազատամարտիկները նրա աչքում «սովորական հանցագործներ են»: Մարդիկ մեկ տարուց ավել է` նստած են, բերդում կորցնում են առողջությունը, դրսում հարազատներն են մեռնում, ընտանիքներն են սնանկանում, իսկ Սոս Սարգսյանի նման մտավորականների վեճն էլ չէ: ՕԵԿ-ը կլուծարվի՞ «Հրապարակին» հասած տեղեկություններով` իշխանությունը պատրաստվում է վերադասավորումներ անել քաղաքական դաշտում: Իշխանական տեխնոլոգների կարծիքով` մայիսի 31-ի ընտրություններից հետո դա անհրաժեշտ է, քանի որ ոմանք այս ընթացքում ապացուցել են իրենց սնանկությունը, մյուսները` կենսունակություն: Ըստ այդմ` ծրագրվում է մինչև հունվար լուծարել Արթուր Բաղդասարյանի «Օրինաց Երկիր» կուսակցությունը և միավորել ՀՀԿ-ին: Իշխանական որոշ գործիմչներ կարծում են, որ այդ ճակատագրին պետք է արժանանա Սերժ Սարգսյանի «ՄԻԱԿ»-ը, որն իրեն չարդարացրեց և կայանալու շանսեր էլ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter