
Երեկ կայացած Հայաստան-Թուրքիա` երիտասարդական հավաքականների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սերժ Սարգսյանը, ով, սակայն մարզադաշտ է ժամանել Հայաստանի ու Թուրքիայի օրհներգներից հետո ու տեղ գրավել մարզադաշտի կառավարական օթյակում` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և, որ ամենաուշագրավն է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի ընկերակցությամբ:
Իր այս քայլով Սերժ Սարգսյանը, թերևս, շնորհակալություն է հայտնել Լֆիկին` մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրականացված «լավագույն» լցոնումների ու ահաբեկումների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել