HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնամին փոխարինեց խնամուն

aravot4Թերթի տեղեկություններով` երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բաժնի պետ, գնդապետ Ավետիք Մկտրչյանը, նույն բաժնի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, մայոր Գրիգոր Կարապետյանը և ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Վերջիններս ուղարկվել են ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Նրանց պաշտոնանկության պատճառը եղել է այն, որ հունիսի 5-ին Էրեբունու բաժնում լուրջ միջադեպ էր տեղի ունեցել Ոստիկանության և Պաշտպանության նախարարության աշխատակիցների միջև, իսկ հունիսի 6-ին Էրեբունու ոստիկանությունում մի խումբ թոխմախցիներ, Սեյրան Մկրտումյանի գլխավորությամբ, ծեծկռտուք էին հրահրել, սակայն տեղի ոստիկանությունն ուշացումով էր միջամտել կատարվածին: Ոստիկանապետի հրամանով` Էրեբունու բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Աշոտ Միրիջանյանը, ով, ի դեպ, պաշտոնանկ արված ոստիկանապետ Ա. Մկրտչյանի խնամին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter