HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հոդված 27, արտահայտման ազատության իրավունք» հեռուստահաղորդումների շարք «Երկիր մեդիա»-ի եթերում

Ի՞նչ պատկերացումներ ունենք մենք արտահայտման ազատության վերաբերյալ: Ազատ է արդյո՞ք հայ արվեստագետը: Արդյո՞ք ընտրությունները կարող են համարվել մարդկանց ազատ արտահայտման դրսևորում: Որքանո՞վ են ավանդույթները սահմանափակում արտահայտման ազատությունը: Ինչպե՞ս պետք է պահպանվի խոսքի ազատությունը ԶԼՄ-ներում: Դիտեք «Հոդված 27, արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում  հունիսի 13-ից ամեն շաբաթ օր, ժամը 16.45: Հաղորդաշարում տեղի կունենան վերը նշված թեմաներով  վավերագրական ֆիլմերի քննարկումներ  փորձագետների և հասարակության ներկայացուցիչների կողմից: «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի  տարածած հողորդագրության մեջ նշված, որ հեռուստադիտողները կարող են արատահայտել իրենց  կարծիքը վավերագրական ֆիլմերի և «Հոդված 27» հաղորդաշարի  վերաբերյալ: «Գրեք մեզ [email protected]  էլեկտրոնային հասցեին կամ http://Azatarticle_27.livejournal.com  կայքում, զանգահարեք 52 71 15 հեռախոսահամարով, հաղորդագրություն թողեք և մենք կանդրադառնանք Ձեր առաջարկներին հաջորդ հաղորդման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ: «Հոդված 27, արտահայտման ազատության իրավունք» հեռուստահաղորդումների շարքը նախաձեռնել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter