Տուժողը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Երևանի 1-03 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում, կա տուժած, և վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով` պարանների և պատգարակի միջոցով, կիրճից դուրս է բերվել Երևանի Ա. Վշտունու փողոցի թիվ 84 տան բնակչուհի, 17-ամյա Մարիամ Մաթևոսյանը` ողնաշարի շրջանում սուր ցավերով»,- հաղորդում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բշժկական կենտրոն: Ըստ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկների` վիրահատությունից հետո Մ.Մաթևոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել