HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է բերքահավաքի հարցը

Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրդեհների դեմ պայքարը եւ հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Բակո Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2009թ. հունիսի 15-ը ձեւավորել օպերատիվ շտաբ` հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի հաջող եւ արդյունավետ լուծման նպատակով բոլոր կառույցներից եւ գերատեսչություններից պահանջվում է համատեղ եւ համակարգված աշխատանք, ավելացնելով, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter