HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախում կկառուցվի երեք նոր հիդրոէլեկտրակայան

Ավարտվել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացի առաջին փուլը: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «Արցախ ՀԷԿ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը, առաջին փուլի արդյունքներով տեղաբաշխվել է 905 մլն 177 հազար 700 դրամի բաժնետոմս: Ընդհանուր առմամբ վաճառվել է 862 հազար 74 բաժնետոմս: Ավելի վաղ տեղեկացրել էինք, բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացի արդյունքում հավաքագրված միջոցները նախատեսվում է ուղղել Թարթառ գետի եւ Թրղե գետից Թարթառ թափվող ջրատարի վրա երեք հիդրոէլեկտրակայանի կառուցմանը: Մասնակիցների թիվը 1111 է, որոնք ինչպես ԼՂՀ-ից եւ ՀՀ-ից են, այնպես էլ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից եւ Միացյալ Արաբական էմիրություններից: Վ. Բեգլարյանի հավաստմամբ, ամենախոշոր ներդրում կատարողը Շվեյցարիայից է, իսկ ամենաշատ մասնակիցները` Ղարաբաղից: Ընկերությունը եւս մեկ թողարկում նախատեսում է իրականացնել 2010-ին` երկու նոր` Թրղե 2 եւ Թրղե 3 ՀԷԿ-երի կառուցումը ֆինանսավորելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter